Լրահոս

01.12.2011 12:00


ԵՄ ԱԳՆ–ները կընդլայնեն Իրանի, Սիրիայի և Բելառուսի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները

ԵՄ ԱԳՆ–ները  կընդլայնեն Իրանի, Սիրիայի և Բելառուսի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, Եվրամիության անդամ 27 երկրների  արտգործախարարները Բրյուսելում կայանալիք հերթական նիստի ժամանակ կհաստատեն Իրանի, Սիրիայի և Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների ընդլայնման ծրագիրը։

Իրանի նկատմամբ սահմանափակումներ կընդունվեն 179 քաղաքացիական անձանց և հիմնարկությունների հետ կապված, որոնք, հակառակ միջազգային հանրության, միջուկային ծրագրի իրականացման հարցում շարունակում են օժանդակել Իրանի  իշխանություններին։

Պատժամիջոցների մի ամբողջ փաթեթ էլ կընդունվի Սիրիայի նկատմամբ, որտեղ ամիսներ շարունակ բախումներ  են տեղի ունենում կառավարական ուժերի և ցուցարարների միջև։ Պատժամիջոցները վերաբերում են ֆինանսական հոսքերին, բանկերի աշխատանքներին։

Ինչ վերաբերում է Բելառուսին, ապա ԵՄ անդամ երկրների  արտգործնախարարները կարող են ընդլայանել այն մարդկանց ու  պաշտոնյաների ցուցակը, ում մուտքը  Եվրագոտի արգելվում է։

Ներկա պահին ԵՄ պատժամիջոցները կիրառվում են 245 բելառուսական պաշտոնական դեմքերի  նկատմամբ։

Նիստի  ժամանակ կքննարկվեն նաև Կոսովոյի ու Աֆղանստանի իրավիճակը և պաղեստինաիսրայելական հարաբերությունների կարգավորումը։

Այս խորագրի վերջին նյութերը