ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ
ԵԱՀԿ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ տարածաշրջան կատարած այցից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (ՌԴ) հանդես են եկել հայտարարությամբ։ Դրանում մասնավորապես ասվում է, որ նշելով ԼՂ հակամարտող կողմերի շփման գծում տեղի ունեցած միջադեպերը, համանախագահները նախագահների հետ հանդիպման ժամանակ ընդգծել են 1994թ-ին ձեռք բերված հրադադարի ռեժիմի պահպանման մասին համաձայնագիրն հարգելու անհրաժեշտությունը: «Պետք է մշակել այն տարբերակը, որի օգնությամբ կհետաքննվեն այդ միջադեպերը և որի շուրջ համաձայնությունն արդեն կայացել է երկու երկրների նախագահների միջև»,–նշված է համանախագահների տարածած
Հաշվի առնելով դեկտեմբերին Վիլնյուսում կայանալիք ԵԱՀԿ նախարարների խորհրդի հանդիպումը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են արել կողմերին օգտագործել այս հնարավորությունը վերահաստատելու իրենց պարտավորությունը` հիմնախնդրի խաղաղ կարգավորման լուծումը գտնելու և ստատուս-քվոն վերացնելու ուղղությամբ: