Լրահոս

30.10.2024 13:16


Երասխ-Երևան ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու «Opel Astra»-ն. 5 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Երասխ-Երևան ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու «Opel Astra»-ն. 5 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Երասխ-Երևան ավտոճանապարհի 41 կմ հատվածում Դիմիտրով գյուղի վարչական տարածքոմ՝ ժողովրդին հայտնի «Դիմիտրովի կամրջի» մոտ բախվել են «Mercedes» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Կայքի տեղեկություններով՝ «Mercedes»-ը վարել է Երևանի բնակիչ 42-ամյա Էլինա Գ.-ն, իսկ «Opel»-ը վարել է Արարատի մարզի բնակիչ 23-ամյա Կարեն Ս.-ն:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը