Լրահոս

30.10.2024 07:47


Երևանում բախվել են «Honda»-ն ու մոպեդը․ մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում բախվել են «Honda»-ն ու մոպեդը․ մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց

Հոկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17։10-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ «Երևան» բժշկական կենտրոնի մոտ, բախվել են ռուսական համարանիշներով «Honda» մակնիշի ավտոմեքենան և մոպեդը։

Բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և հիվանդանոց տեղափոխված մոպեդավարի ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը