Կարծիք

30.10.2024 08:43


Շիրակում գյուղատնտեսական նշանակության հողերի վրա մկների իսկական արշավանք է

Շիրակում գյուղատնտեսական նշանակության հողերի վրա մկների իսկական արշավանք է

Շիրակում գյուղատնտեսական նշանակության հողերի վրա մկների իսկական արշավանք է, ամբողջ բերքը ոչնչացրել են, գյուղացիները վախենում են նոր ցանկս անել, հաջորդ տարի բերք ունենալը մեծ հարցականի տակ է։

Իսկ գիտեք, թե ինչո՞վ է զբաղված Շիրակի մարզպետարանը՝ հեծանիվ է բաժանում դպրոցներին, հեծանիվ քշել է խրախուսում։ Բոլոր պարերը պարել էին, մնացել էր հեծանիվներով պարը։

Իսկ իրենց առաջնորդն էլ եկել էր գյուղացիներին «կուկուռուզ» ու սուրճ ծախել էր սովորեցնում։ Գյուղի խնդիրներից խոսելու փոխարեն՝ գյուղացուն դախլը հետևը կանգնելու նուրբ արվեստի հետ էր ծանոթացնում։ Փոխանակ հետաքրքրվեր, թե ասենք ինչո՞ւ վարելահողերի մեծ մասն անմշակ է մնում, իսկ անասուններին մասսայական մորթում են։

Ինձ թվում է՝ բրինձ ուտելու թեման պատահական չեն բացել, իրենք լավ գիտեն, որ գյուղատնտեսությունը հիմնովին ավիրել են։

Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը