Օսկար Ուայլդի հուշարձանը պաշտպանել են համբույրներից
Փարիզի Պեր–Լաշեզի պանթեոնում գտնվող Օսկար Ուայլդի գերեզմանաքարը պատել են ապակու հաստ շերտով։ Այս քայլին տեղի իշխանությունները դիմել են, որպեսզի այն փրկեն գրողի երկրպագուների համբույրներից։ Տարիների ընթացքում հուշարձանն ամբողջությամբ շրթներկի յուղի մեջ է հայտնվել։
Ուայլդի գերեզմանի վրա վեր է խոյանում թևավոր քարե սֆինքս՝ քանդակագործ Ջեկոբ Էպստայնի ձեռքի աշխատանքը։ Մինչև 1985թ. սֆինքսը բավական լավ վիճակում է եղել։ Սակայն հետո այն հաճախակի սկսել են ծածկել գրաֆիտիներով, և ստիպված են եղել մի քանի անգամ մաքրել։
1990թ. սկսած՝ գրողի երկրպագուները անսովոր մի ավանդույթ են սկսել կիրառել՝ համբուրել հուշարձանը։
Օսկար Ուայդը մահացել է 1900թ. Փարիզում՝ ականջի բորբոքումից առաջացած մենինգիտից։ Ամեն տարի ամբողջ աշխարհից նրա գերեզման են այցելում հազավոր երկրպագուներ։