Հոկտեմբերի 29-ին, ժամը 15:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արարատյան փողոցի թիվ 62/2 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի 7-րդ հարկի միջանցքում գտնվող խորդանոցում. կա տուժած։
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Մասամբ այրվել են խորդանոցի գույքը և կենցաղային իրեր։
Փրկարարները քաղաքացի Գ. Զ.-ին (ծնված 1935 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Հրդեհ` Երևանի Արարատյան փողոցում. կա տուժած