Վրաստանի կառավարությունը թույլ չտվեց, որ երկիրը վերածվի երկրորդ Ուկրաինայի. Օրբան
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Թբիլիսիում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և նրա կառավարությունը թույլ չեն տվել, որ Վրաստանը վերածվի «2-րդ Ուկրաինայի»։
«Ցանկանում եմ շնորհավորել վարչապետին՝ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ. Հունգարիան պաշտպանում է երկիրը չքանդելու և անիմաստ պատերազմի մեջ չմտնելու ձեր ցանկությունը։ Ողջունում ենք այն, որ վրաց ժողովուրդն ընտրեց խաղաղությունը, իսկ կառավարությունը, եվրաինտեգրման ցանկության պայմաններում, թույլ չտվեց, որ երկիրը վերածվի երկրորդ Ուկրաինայի: Ընտրությունների արդյունքների հետ կապված վեճերը կշարունակվեն, բայց դրան չպետք է լուրջ ուշադրություն դարձնեք»,-Sputnik Грузия-ի փոխանցմամբ, ասել է Օրբանը:

Աղբյուրը՝ yerevan.today