Լիբանանյան «Հզբոլլահ» շարժման նոր առաջնորդ է դարձել Նաիմ Քասեմը
Լիբանանի «Հզբոլլահ» շարժման օրենսդիր խորհուրդը նոր գլխավոր քարտուղար է ընտրել Նաիմ Քասեմին։ Այս մասին տեղեկանում ենք շարժման մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից։
Մինչ այդ Նաիմ Քասեմը զբաղեցնում էր «Հզբոլլահի» գլխավոր քարտուղարի առաջին տեղակալի պաշտոնը։
««Հզբոլլահի» օրենսդիր խորհուրդը շարժման նոր գլխավոր քարտուղար է ընտրել շեյխ Նաիմ Քասեմին, ով Աստծո օգնությամբ կշարունակի կրել մեր դրոշը»,-ասվում է հայտարարության մեջ։
Նախորդ գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան սպանվեց սեպտեմբերի 27-ին Բեյրութի հարավային շրջաններին իսրայելական ՌՕՈւ–ի հասցրած հարվածների հետևանքով։ Այդ նպատակով իսրայելական ավիացիան մի քանի րոպեում ավելի քան 80 հատ 900-կիլոգրամանոց ռումբեր նետեց:
Դրանից հետո հոկտեմբերի 4-ին սպանվեց նաև Նասրալլայի իրավահաջորդը՝ նրա եղբայր Հաշեմ Սաֆի ադ-Դինը։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru