Լրահոս

01.12.2011 10:30


Թուրքիան Սիրիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կկիրառի

Թուրքիան Սիրիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կկիրառի

Թուրքիայի ԱԳՆ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է Սիրիայի դեմ Անկարայի կողմից տնտեսական պատժամիջոցներ կիրառելու մասին։

Դրանք մասնավորապես նախատեսում են սառեցնել Սիրիայի հետ ռազմավարական համագործակցության մեխանիզմները, արգելել հանցագործություններ կատարած սիրիական վարչակազմի անդամների և գործարարների մուտքը Թուրքիա, համագործակցել Սիրիայի Կենտրոնական բանկի հետ, ինչպես նաև սառեցնել նախագահ Բաշար Ասադի ու կառավարության ֆինանսական ակտիվները, արգելել Սիրիային երրորդ երկրից զենք մատակարարելը։

«Մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի Սիրիայի հետ հարաբերությունները հասնեն ամենաբարձր մակարդակին, սակայն Սիրիայի իշխանությունները սխալ են մեկնաբանում տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները։ Նրանք ուշադրություն չդարձրեցին մեր նախազգուշացումներին»,–նշել է Դավութօղլուն։

Այս խորագրի վերջին նյութերը