Քաղաքական

29.10.2024 09:35


Առաջիկայում ուրիշ խնդիրներ են առաջանալու․ կրպակներից ուղղակի սրբում են 100 դրամանոց մետաղադրամները․ «Հրապարակ»

Առաջիկայում ուրիշ խնդիրներ են առաջանալու․ կրպակներից ուղղակի սրբում են 100 դրամանոց մետաղադրամները․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է․ Նոյեմբերի 1-ից Երեւանի քաղաքային տրանսպորտով երթեւեկելու համար մարդիկ պարտադիր պետք է 100 դրամանոց ունենան իրենց մոտ կամ QR կոդով վճարելու հնարավորություն: Եվ այս խնդիրը շատերին է անհանգստացնում:

Մարդիկ վերջին օրերին 100 դրամանոցների որսով են զբաղված` խանութներից, բանկերից, կրպակներից ուղղակի սրբում են 100 դրամանոց մետաղադրամները: Անգամ իրար հետ մրցում են` ես կես կիլո ճարել եմ, ես 40 հատ ունեմ:

Մարզերում ապրող իրենց ընկեր-բարեկամներին եթե առաջ խնդրում էին` ընկույզ, մեղր, աշնան դեղձ բերել իրենց, հիմա խնդրում են 100 դրամանոցներ հավաքել եւ քաղաք գալիս բերել: Բայց առաջիկայում ուրիշ խնդիրներ էլ են առաջանալու:

Օրինակ` «Թել-սելի» վճարային ապարատն ու 100 դրամանոցի ապարատն ավտոբուսի նույն հատվածում չեն: Այսինքն՝ ավտոբուս բարձրանալիս կուտակումներ են առաջանալու, եւ իրար խանգարելու են QR կոդով ու 100 դրամանոցով բարձրացողները:

Այս խորագրի վերջին նյութերը