«Մեր պատերից բոլոր նկարները պոկել են, հանվել են աֆիշները, փոխել են դռների կողպեքները». «Գոյ»-ի դերասանները մուտք են գործել թատրոն (տեսանյութ)
Գոյ թատրոնի դերասանական կազմը մտել է թատրոնի ներս, որտեղից ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով տեղեկացրել են, որ եկել են իրենց իրավունքները պաշտպանելու:
«Ոստիկանները փորձում են մեզ թատրոնից բռնի ուժով դուրս հանել։ Չեն սպասում գոնե տասը րոպե մինչև մեր փաստաբանը հասնի այստեղ։ Կողմնապահությունն ակնհայտ է»,-ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ասել է «Գոյ» թատրոնի դերասանունի Լիլիթ Բադանյանը։
«Մենք հիմա գտնվում ենք Գոյ թատրոնում, բոլորս եկել ենք մեր պահանջի հետևից, մեր ստեղծագործելու իրավունքի հետևից: Հունվարի 30-ից մեր թատրոնն ապօրինաբար դադարեցրել է իր գործունեությունը: Մեր մուտքն էր փակվել, մեզ թույլ չէին տալիս, բայց ինչպես տեսնում եք, մենք եկել ենք, մեր իրավունքները պաշտպանում ենք և օրենքի շրջանակում գտնվում ենք Գոյ թատրոնում:
Մեր պատերից բոլոր նկարները պոկել են, հանվել են աֆիշները, մեր թատրոնում անծանոթ մարդ է հայտնվել, հետք չկա Գոյ թատրոնից: Բոլոր դռների կողպեքները կարծես փոխվել են: Մարդիկ ապօրինի շահագործում են մեր տարածքը»,-նշել է թատրոնի դերասան և տնօրեն Սարգիս Արզումանյանը:
Հիշեցնենք՝ կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը միավորվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, սակայն «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը դեմ է այդ միավորմանը, իրենք ուզում են որպես առանձին թատրոն հանդես գալ, չեն ուզում գնալ ու աշխատել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ Նրանք միավորման վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկում են դատարանում։