Քաղաքական

28.10.2024 23:26


Արցախցիներին պաշտպանել ՀՀ իշխանություններից (տեսանյութ)

Արցախցիներին պաշտպանել ՀՀ իշխանություններից (տեսանյութ)

Հայաստանի իշխանությունն ամեն ինչ անում է Արցախի ու արցախցիների թեման փակելու համար։ Այդ հարցում նիկոլենք ավելի էնտուզիաստ են, քան Ալիևն ու Էրդողանը։

Մեր խնդիրը պետք է լինի արցախցուն Հայաստանում պահելը, որպեսզի հիմա էլ այստեղից նրանք չհեռանան։ Մյուս խնդիրը՝ միջազգային օրակարգային հարց պետք է դարձնել արցախահայության վերադարձի իրավունքի ամրագրումը։

Կիրակի օրը հանդիպում ունեցանք բռնագաղթած արցախցիների հետ։ Նրանց հուզող հարցերը սոցիալականից մինչև քաղաքական էին։

«Մայր Հայաստանն» իր հստակ դիրքորոշումն ունի այս հարցերում, և մենք այն ներկայացրեցինք հավաքի մասնակիցներին։

Հ․Գ․։ Հիշեցնեմ, որ մենք արցախցիների ստեղծած «Արմ Կոնսուլի» հետ համագործակցության հուշագիր ունենք։ Նպատակը՝ բռնի տեղահանված արցախցիներին անվճար իրավաբանական օգնություն տրամադրելն է։

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը