Լրահոս

01.12.2011 10:07


Այսօր ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի դեմ պայքարի միջազգային օրն է

Այսօր ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի դեմ պայքարի միջազգային օրն է

Դեկտեմբերի 1–ը ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի դեմ պայքարի միջազգային օրն է։ Ողջ աշխարհի հասարակությունը այս օրվա խորհուրդն օգտագործում է ևս մեկ անգամ հարգելու ՁԻԱՀ–ից մահացած մարդկանց հիշատակը և համատեղելու ջանքերը՝ ուղղված վարակի հակազդմանը։

Ամբողջ աշխարհում օրեցօր ավելանում է ՄԻԱՎ վարակակիրների քանակը։ 1990–2009թթ. նրանց թիվը 8 մլն–ից հասել է 33 մլն–ի։ 2010թ. ՁԻԱՀ–ի հետևանքով աշխարհում մահացել է մոտ 2 մլն մարդ, իսկ ՄԻԱՎ վարակակիր է դարձել 2,7 մլն–ը։

Հայաստանում ՄԻԱՎ վարակի առաջին դեպքը գրանցվել է 1988թ.։ 1988–2007թթ. Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 528 դեպք։ ՄԻԱՎ վարակվածների զգալի մասը 20–39 տարիքային խմբում է։

Այս խորագրի վերջին նյութերը