Աշխարհ

28.10.2024 19:15


Թուրքիայում հավաքարարն իր բանկային hաշվին 23 միլիոն լիրա է հայտնաբերել

Թուրքիայում հավաքարարն իր բանկային hաշվին 23 միլիոն լիրա է հայտնաբերել

Թուրքիայի Իզմիրի քաղաքի բնակիչն իր բանկային հաշվի վրա հայտնաբերել է ավելի քան 23 միլիոն լիրա (670,000 դոլար), սակայն որոշել է ազնիվ վարվել և այդ մասին հայտնել է բանկին, գրում է yenisafak.com-ը:

Հավաքարար աշխատող Օզքան Այդիքն իր բանկային հաշվին աստղաբաշխական գումարը տեսել է, երբ մուտք է գործել բանկային հավելված՝ կոմունալ վճարումներն անելու համար:

Նա գնացել է բանկ և վերադարձրել ամբողջ գումարը, բայց հետո սկսել է հետաքրքրվել, թե որտեղից է այս գումարը և ուր է բանկն այն փոխանցել: Սակայն բանկը հրաժարվել է բավարարել հաճախորդի հետաքրքրասիրությունը, և այժմ տղամարդը պատրաստվում է այդ հարցով դիմել ոստիկանություն։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը