Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի տներից մեկում սպանություն է տեղի ունեցել: Գրել է Գագիկ Շամշյանը։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է:
Ոստիկաններն ու պարեկները Ներքին Շենգավիթ փողոցի տներից մեկում հայտնաբերել են նույն տան բնակիչ 72-ամյա Ծ. Հ.-ի դին՝ դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դեմքին և գլխին կան բազմաթիվ հարվածի հետքեր, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ ու մինչ դեպքի վայրում աշխատում էին քննչական խումբն ու քրեագետը, ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության քրեական հետախուզության բաժնում հեթական օպերատիվ տեղեկությունն է ստացվում, որ կասկածյալը սպանվածի որդին է և ոստիկաններն ու պարեկները տաք հետքերով հատնաբերում են կասկածյալին, ով 39-ամյա Դավիթ Ե.-ն է:
Վերջինս սպանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել և տեղափոխվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից էլ ներկայացվում է Շենգավիթի քննչական բաժին:
Սպանություն Երևանում. կասկածյալը սպանվածի որդին է