Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հաղթում է շաբաթ օրը կայացած խորհրդարանական ընտրություններում՝ հավաքելով ձայների 54,24 տոկոսը։ Այս մասին են վկայում ԿԸՀ տվյալները՝ ընտրատեղամասերի 97տոկոսի ձայների ձեռքով հաշվարկից հետո:
Ըստ ԿԸՀ-ի՝ «Վրացական երազանք»-ն ունի ձայների 54,243 տոկոսը, «Հանուն փոփոխությունների կոալիցիան»՝ 10,805 տոկոս, «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցությունը՝ 10,07 տոկոս, «Ուժեղ Վրաստանը»՝ 8,722 տոկոս, «Գախարիա» կուսակցությունը՝ 7,725 տոկոս:
«Վրացական երազանք» կուսակցությունում հաշվարկել են, որ երկրի խորհրդարանում 150 մանդատից ստանում են մոտ 90-ը:
«Միացյալ ազգային շարժումը» (նախկին նախագահ Սաակաշվիլի կուսակցություն) և «Փոփոխությունների կոալիցիան» (ներկայիս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի դաշինք ) հայտարարել են, որ չեն մտնելու խորհրդարան և չեն վերցնելու մանդատները:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի գլխավորած «Փոփոխությունների կոալիցիան» հայտարարել է նաև, որ հոկտեմբերի 27-ից սկսում է անժամկետ բողոքի ակցիաներ իրականացնել:
Ընտրություններին Վրաստանի քաղաքացիների մասնակցությունը, ԿԸՀ նախնական տվյալներով, կազմել է 58,94%: Խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 18 քաղաքակական ուժ։
Ընտրություններն առաջին անգամ անցկացվել են միայն համամասնական ընտրակարգով (կուսակցական ցուցակներով) և էլեկտրոնային տեխնոլոգիաների` հաստատման սարքերի և ձայների հաշվարկի լայնածավալ կիրառմամբ։
Վրաստանի ընդդիմադիրները չեն վերցնի մանդատները
Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հաղթում է շաբաթ օրը կայացած խորհրդարանական ընտրություններում՝ հավաքելով ձայների 54,24 տոկոսը։ Այս մասին են վկայում ԿԸՀ տվյալները՝ ընտրատեղամասերի 97 տոկոսի ձայների ձեռքով հաշվարկից հետո: