Լրահոս

30.11.2011 17:41


Սիրիայում ազատ է արձակվել անկարգությունների ժամանակ ձերբակալված ավելի քան 900 բանտարկյալ

Սիրիայում ազատ է արձակվել անկարգությունների ժամանակ ձերբակալված ավելի քան 900 բանտարկյալ

Սիրիական «ՍԱՆԱ» գործակալությունը տեղեկացնում է, որ երկրի իշխանություններն ազատ են արձակել 912 բանտարկյալի, ովքեր մասնակցում էին երկրում ծայր առած ժողովրդական հուզումներին։

«Խոսքը նրանց մասին է, ում ձեռքերն արյունոտ չեն»,–պարզաբանում է գործակալությունը։

Տեղեկացնենք, որ մի քանի հազար բանտարկյալների ազատումը սիրիական ընդդիմության գլխավոր պահանջներից մեկն է այսօր։ Առանց դրա ընդդիմությունը չի համաձայնվում գնալ երկխոսության։ Նույնը պահանջում է նաև Արաբական երկրների լիգան։

Հիշեցնենք, որ արդեն ութուկես ամիս տևող բախումների հետևանքով, ըստ ՄԱԿ–ի տվյալների, ավելի քան 3.500 մարդ է զոհվել։

Այս խորագրի վերջին նյութերը