Երկար «սիլիբիլիներ» անելուց հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Վրաստան, ի վերջո, կայացավ։ Բայց Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ոչ միայն ներողություն չխնդրեց իր խոսքերի համար, որոնցից, իբր, նեղացած Սերժ Սարգսյանը չէր գնում բատոնոյի հետ հանդիպման, այլ նաև մի լավ ծիծաղեց սոմեխիների վրա։
Վրացական կողմի տարածած այս տեսանյութում հստակ երևում է՝ ինչպես են Սահակաշվիլիի ելույթի ժամանակ (նայել 40–րդ վայրկյանից) ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու ՀՀ աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը խուճապահար միմյանց նայում ու անհանգիստ կերպով ինչ–որ բան սկսում քննարկել։ Այս դրվագը հայկական անթիվ–անհամար լրատվամիջոցների կողմից որևէ կերպ չլուսաբանվեց, իհարկե։ Իսկ իրականում Սահակաշվիլին հետևյալն է ասել.
«Խորհե՛ք այս թվի շուրջ. այս տարի Հայաստանի 600 հազար քաղաքացի այցելել է Վրաստան։ Մեր ժողովրդի միջև այսպիսի ինտենսիվ շփումներ չեն եղել անգամ սովետական ժամանակաշրջանում։ Դա նշանակում է, որ հայ ժողովրդի մեծ մասը եղել է մեզ մոտ»։
Այսինքն, Սահակաշվիլին, ի լուր աշխարհի, հայտարարել է, որ Հայաստանում սաղ–սաղ 600 հազարից քիչ ավելի մարդ կա, իսկ այդ մարդկանց մեծ մասն էլ այցելել է Վրաստան։ Ու, բնականաբար, Սահակաշվիլին չի ասում, թե այդ 600 հազարից քանիսն է վերադարձել Հայաստան։ Իսկ այդ արտահայտության ժամանակ Սահակաշվիլիի դիմաց նստած հայաստանյան ղեկավարությունը թեև ահաբեկված իրար երես է նայում, բայց հետո մի ծպտուն էլ չի հանում, թե՝ այ ախպե՛ր, էս ինչե՞ր ես խոսում, էս ի՞նչ թվեր ես բստրում։ Գուցե համաձա՞յն են իրենց վրաց գործընկերոջ հետ, գուցե իրո՞ք Հայաստանում 600 հազարից մի փոքր ավելի մարդ է մնացել։ Դե դա իրենք ավելի լավ կիմանան...գուցե ուրախանան էլ՝ ուռա՜, ինչ լավ ա՜, էլ հեղափոխություն չեն անի Հայաստանում համառորեն մնացածները։
Բայց սա Վրաստանի էքսցենտրիկ նախագահի միակ վիճահարույց արտահայությունը չէ, որ հայկական պատվիրակության մոտ ոչ մի հրապարակավ, անգամ փոքրիկ հակաճառության չհանդիպեց։ Սահակաշվիլին հայերի աչքերին նայելով՝ հայտարարեց.
«Վրաստանի համար կարևոր է, որ Հայաստանը լինի ինքնուրույն, իր վրա վստահ, ուժեղ երկիր»։
Ուշադրություն դարձրեք՝ Վրաստանի համար կարևոր է ոչ թե այն, որՀայաստանը ինքնուրույն, իր վրա վստահ, ուժեղ երկիր է, այլ որՀայաստանը լինի՛ ինքնուրույն, իր վրա վստահ, ուժեղ երկիր։ Ասել կուզի՝ Հայաստանը հիմա ինքնուրույնություն չունեցող, անվստահ և թույլ երկիր է։ Ու այս արտահայտությունն էլ մեր պատվիրակության անդամները շատ հեշտությամբ կուլ են տալիս։
Չեմ հասկանում՝ ինչքա՞ն պետք է Հայաստանի իշխանությունները գլուխները կախ հանդուրժեն Վրաստանի այս արհամարհական վերաբերմունքը, ու քանի՞ անգամ նրանց թքելուց հետո մեզ մոտ պետք է ասեն՝ բարեկամական երկրից անձրև է գալիս։ Ավելի ցավալի է այն, որ մեր երկիրը նման վերաբերմունքի է արժանանում ոչ այլ մեկից, քան գալստուկ ուտելու սիրահարից։
Հիմա երևի մեր «բարեկամ» վրաց նախագահը հենց այսպես էլ քահ–քահհրճվում է։
Արեգնազ Մանուկյան
Հ.Գ.։ Փաստորեն, Սերժ Սարգսյանի «նախաձեռնողականության» արդյունքում Վրաստանի պես չկայացած, լոկալ պատերազմներում պարտված ու տարածքներ կորցրած պետությունն է սկսել մեզ՝ հաղթող ՀՀ–ին դասեր տալ ու վերևից նայել մեզ։
Երբ անգամ բատոնոն է ծիծաղում մեզ վրա
Երկար «սիլիբիլիներ» անելուց հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Վրաստան, ի վերջո, կայացավ։ Բայց Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ոչ միայն ներողություն չխնդրեց իր խոսքերի համար, որոնցից, իբր, նեղացած Սերժ Սարգսյանը չէր գնում բատոնոյի հետ հանդիպման, այլ նաև մի լավ ծիծաղեց սոմեխիների վրա։
Վրացական կողմի տարածած այս տեսանյութում հստակ երևում է՝ ինչպես են Սահակաշվիլիի ելույթի ժամանակ (նայել 40–րդ վայրկյանից) ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու ՀՀ աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը խուճապահար միմյանց նայում ու անհանգիստ կերպով ինչ–որ բան սկսում քննարկել։ Այս դրվագը հայկական անթիվ–անհամար լրատվամիջոցների կողմից որևէ կերպ չլուսաբանվեց, իհարկե։ Իսկ իրականում Սահակաշվիլին հետևյալն է ասել.
«Խորհե՛ք այս թվի շուրջ. այս տարի Հայաստանի 600 հազար քաղաքացի այցելել է Վրաստան։ Մեր ժողովրդի միջև այսպիսի ինտենսիվ շփումներ չեն եղել անգամ սովետական ժամանակաշրջանում։ Դա նշանակում է, որ հայ ժողովրդի մեծ մասը եղել է մեզ մոտ»։
Այսինքն, Սահակաշվիլին, ի լուր աշխարհի, հայտարարել է, որ Հայաստանում սաղ–սաղ 600 հազարից քիչ ավելի մարդ կա, իսկ այդ մարդկանց մեծ մասն էլ այցելել է Վրաստան։ Ու, բնականաբար, Սահակաշվիլին չի ասում, թե այդ 600 հազարից քանիսն է վերադարձել Հայաստան։ Իսկ այդ արտահայտության ժամանակ Սահակաշվիլիի դիմաց նստած հայաստանյան ղեկավարությունը թեև ահաբեկված իրար երես է նայում, բայց հետո մի ծպտուն էլ չի հանում, թե՝ այ ախպե՛ր, էս ինչե՞ր ես խոսում, էս ի՞նչ թվեր ես բստրում։ Գուցե համաձա՞յն են իրենց վրաց գործընկերոջ հետ, գուցե իրո՞ք Հայաստանում 600 հազարից մի փոքր ավելի մարդ է մնացել։ Դե դա իրենք ավելի լավ կիմանան...գուցե ուրախանան էլ՝ ուռա՜, ինչ լավ ա՜, էլ հեղափոխություն չեն անի Հայաստանում համառորեն մնացածները։
Բայց սա Վրաստանի էքսցենտրիկ նախագահի միակ վիճահարույց արտահայությունը չէ, որ հայկական պատվիրակության մոտ ոչ մի հրապարակավ, անգամ փոքրիկ հակաճառության չհանդիպեց։ Սահակաշվիլին հայերի աչքերին նայելով՝ հայտարարեց.
«Վրաստանի համար կարևոր է, որ Հայաստանը լինի ինքնուրույն, իր վրա վստահ, ուժեղ երկիր»։
Ուշադրություն դարձրեք՝ Վրաստանի համար կարևոր է ոչ թե այն, որ Հայաստանը ինքնուրույն, իր վրա վստահ, ուժեղ երկիր է, այլ որ Հայաստանը լինի՛ ինքնուրույն, իր վրա վստահ, ուժեղ երկիր։ Ասել կուզի՝ Հայաստանը հիմա ինքնուրույնություն չունեցող, անվստահ և թույլ երկիր է։ Ու այս արտահայտությունն էլ մեր պատվիրակության անդամները շատ հեշտությամբ կուլ են տալիս։
Չեմ հասկանում՝ ինչքա՞ն պետք է Հայաստանի իշխանությունները գլուխները կախ հանդուրժեն Վրաստանի այս արհամարհական վերաբերմունքը, ու քանի՞ անգամ նրանց թքելուց հետո մեզ մոտ պետք է ասեն՝ բարեկամական երկրից անձրև է գալիս։ Ավելի ցավալի է այն, որ մեր երկիրը նման վերաբերմունքի է արժանանում ոչ այլ մեկից, քան գալստուկ ուտելու սիրահարից։
Հիմա երևի մեր «բարեկամ» վրաց նախագահը հենց այսպես էլ քահ–քահ հրճվում է։