Լրահոս

30.11.2011 16:51


Նորվեգիան փակել է Իրանում իր դեսպանությունը

Նորվեգիան փակել է Իրանում իր դեսպանությունը

Նորվեգիայի ԱԳՆ–ն այսօր հայտարարել է, որ փակում է իր դեսպանատունն Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Այս որոշումը կայացվել է նոյեմբերի 29-ին Մեծ Բրիտանիայի դեսպանատան վրա ամբոխի հարձակման  համապատկերին։ Այս մասին հաղորդում է «Ֆրանս պրեսս» գործակալությունը։

Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Հիլդի Սթեյնֆելդը նշել է, որ դեսպանատունը փակվում է անվտանգության նկատառումներից ելնելով։ Դիվանագիտական անձնակազմի տարհանման որոշման վերաբերյալ դեռևս ոչ մի տեղեկատվություն չկա։

Ավելի վաղ դեսպանությունը փակելու որոշում են կայացրել նաև Մեծ Բրիտանիայի իշխանությունները։ Նախատեսվում էր նաև բրիտանական դիվանագետների տարհանում։

Հիշեցնենք, որ երեկ Թեհրանում տեղակայված Մեծ Բրիտանիայի դիվանագիտական շենքերը հարձակման են ենթարկվել ամբոխի կողմից։ Բրիտանական դեսպանը, ի դեպ, ավելի վաղ էր լքել երկիրն այն բանից հետո, երբ  իրանական իշխանությունները որոշում կայացրին իջեցնել Մեծ Բրիտանիայի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը։

Այս խորագրի վերջին նյութերը