Լրահոս

24.10.2024 16:18


Խաչփար գյուղում հայտնաբերվել է տղամարդու մարմին. սպանության համար կասկածյալը 46-ամյա կին է

Խաչփար գյուղում հայտնաբերվել է տղամարդու մարմին. սպանության համար կասկածյալը 46-ամյա կին է

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խաչփար գյուղի տներից մեկում տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ մահացածը նշված գյուղի բնակիչ 44–ամյա Վարդան Ա.-ն է, որի պարանոցի հատվածում դատաբժիշկը հայտնաբերել է խոհանոցային դանակ, մարմնի վրա էլ՝ սուր կտրող-ծակող առարկայի հարվածի մի քանի հետք:

46-ամյա Սյուզաննա Պ.-ն բժիշկներին հայտնել է, որ տղամարդը ինքնասպանություն է գործել, սակայն Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տեղի ունեցածը սպանություն է, և կնոջը սպանություն կատարելու կասկածանքով տեղափոխել են ոստիկանության Մասիսի բաժին: Մասիսի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այս խորագրի վերջին նյութերը