Լրահոս

30.11.2011 16:10


Մեծ Բրիտանիայում սկսվել է քաղծառայողների ամենամեծ գործադուլը

Մեծ Բրիտանիայում սկսվել է քաղծառայողների ամենամեծ գործադուլը

Այսօր Մեծ Բրիտանիայում սկսվել է քաղծառայողների 24–ժամյա գործադուլը։ Ինչպես հաղորդում է «BBC News»–ը, արհմիությունների գնահատմամբ՝ կենսաթոշակային բարեփոխման դեմ բողոքի գործողություններին կմասնակցի մինչև երկու միլիոն մարդ։

Հեռուստաալիքի տվյալներով՝ նոյեմբերյան գործադուլը կարող է դառնալ ամենամեծը  վերջին 30 տարիների ընթացքում։ Բողոքի զանգվածային ցույցերի հետևանքով կդադարի հասարակական տրանսպորտի, ջրային և օդային կայանների, էմիգրացիոն ծառայությունների, դպրոցների, դատարանների, հիվանդանոցների, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը։ Ընդհանուր առմամբ պետական կառույցների շենքերի առջև ամբողջ երկրում կանցկացվի բողոքի մոտ 1000 գործողություն։

Բողոքի ալիք է բարձրացել կոալիցիոն կառավարության նախաձեռնության հետևանքով, որը նախատեսում է մեծացնել կենսաթոշակային հավաքագրումները և մինչև 2026թ. կենսաթոշակային տարիքը բարձրացնել 67–ի։

Այս խորագրի վերջին նյութերը