Լրահոս

23.10.2024 16:16


54 համարի ավտոբուսը հայտնվել է բաց դիտահորում. տեղի է ունեցել վառելիքի արտահոսք

54 համարի ավտոբուսը հայտնվել է բաց դիտահորում. տեղի է ունեցել վառելիքի արտահոսք

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսահակյան փողոցի թիվ 9/51 հասցեի մոտ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը ընկել է բաց դիտահորը, ինչից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դիտահորում հայտնվածը թիվ 54 երթուղու ավտոբուսն է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Այս խորագրի վերջին նյութերը