Լրահոս

23.10.2024 20:10


Գումարային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ 29-ամյա երիտասարդին դանակահարել է համաքաղաքացի 55-ամյա տղամարդը

Գումարային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ 29-ամյա երիտասարդին դանակահարել է համաքաղաքացի 55-ամյա տղամարդը

Հոկտեմբերի 23-ի գիշերը՝ ժամը 1.05-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Աբովյան քաղաքի բնակիչ 29-ամյա մի երիտասարդ:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Նա հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է ամրանի վրա ընկնելու հետևանքով:

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, սակայն, պարզվել է, որ գումարային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ 29-ամյա երիտասարդին դանակով հարվածել է համաքաղաքացի 55-ամյա տղամարդը:

Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Կոտայքի բաժին, որտեղ խոստովանել է արարքը:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:

Այս խորագրի վերջին նյութերը