Լրահոս

23.10.2024 13:24


Բայդենը նախագահական ընտրություններից 10 օր առաջ առաջարկել է ձերբակալել Թրամփին. դեմոկրատական սկզբունքների ինչպիսի՜ օրինակ

Բայդենը նախագահական ընտրություններից 10 օր առաջ առաջարկել է ձերբակալել Թրամփին. դեմոկրատական սկզբունքների ինչպիսի՜ օրինակ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Նյու Հեմփշիրում Դեմոկրատական ​​կուսակցության նախընտրական շտաբ կատարած այցի ժամանակ կոչ է արել հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփին «քաղաքականապես» բանտարկել։

«Մենք պետք է նրան բանտարկենք, քաղաքականապես բանտարկենք», - բառացի հայտարարել է Բայդենը:

Բայդենը դա հիմնավորել է՝ նկատի ունենալով նախկին նախագահի դեմ հարուցված բազմաթիվ քրեական գործերով իր հետապնդումը։

Մինչ օրս Թրամփին սպառնում է 91 մեղադրանք՝ չորս քրեական գործերով, ինչը նրան դարձնում է ԱՄՆ նորագույն պատմության ամենահայտնի քաղաքական և իրավական դատավարություններից մեկի կենտրոնական դեմքը:

Գործերը, որոնք ընդգրկում են մեղադրանքների լայն շրջանակ, գրեթե բոլոր ամերիկյան փորձագետները գնահատում են որպես դեմոկրատական ​​վարչակազմի փորձ՝ կանխելու Թրամփի վերադարձը Սպիտակ տուն:

Ամերիկյան փորձագետների կարծիքով՝ դեմոկրատները փորձում են օգտագործել իրավական համակարգը՝ վերացնելու համար քաղաքական հակառակորդին, իսկ Թրամփը անվանում է դա «վհուկների որս»-ի քաղաքականություն:

Փաստացի կարելի է նշել, որ սա առաջին դեպքն է, երբ ամերիկյան ընտրություններն ընթանում են ծայրաստիճան հակամարտության պայմաններում, որտեղ նույնիսկ կարող է առաջ գալ մի իրավիճակ, երբ ընտրության արդյունքները կարող են վիճարկման առարկա դառնալ՝ պարտվողի կողմից:

Բայդենի մտավախությունները փորձագետները բացատրում են այն հանգամանքով, որ Թրամփի հաղթանակի դեպքում հնարավոր կարող է լինել նաև Բայդենի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ նոր քրեական գործերի հարուցման հնարավորությունը:

Ընտրություն, որտեղ ընդդիմադիր թեկնածուի վրա կարվում է չորս քրեական գործ, սովորաբար լինում է կիսադեմոկրատական երկրում, որի օրինակները շատ են:

Սակայն երբ այդ շարքի մեջ է հայտնվում ԱՄՆ-ն, ով համարվում է աշխարհի դեմոկրատիայի առաջամարտիկը, ցույց է տալիս, թե ինչ խորը ճգնաժամի մեջ է հայտնվել այդ երկիրը: Այդ իսկ պատճառով էլ, այս ուղենիշը տարածվել է նաև այլ երկրների վրա, վարկաբեկելով իրական ժողովրդավարության բուն արժեքը:

Մոլդովայի վերջին ընտրական գործընթացը դրա վառ օրինակներից էր:

Կարող ենք ասել, որ Ֆրենսիս Ֆուկույամայի «Պատմության վերջի» գաղափարը մոդիֆիկացվել է և դարձել է «նախկին ավանդական դեմոկրատիայի վերջին» նման մի բան, որտեղ արդեն չկան ընդունված միասնական խաղի կանոններ, այլ կան կանոններ, որոնք հիմնված են «հասկացությունների» վրա, որոնք որևէ աղերս չունեն նախկին ավանդական դեմոկրատական արժեքների հետ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը