Լրահոս

30.11.2011 16:08


Բեռլուսկոնին կրկին կգլխավորի «Միլան»-ը

Բեռլուսկոնին կրկին կգլխավորի «Միլան»-ը

Իտալական «Միլան» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին, ով նոյեմբերի 12-ին լքեց Իտալիայի վարչապետի պաշտոնը, պատրաստ է կրկին ղեկավարել իր ֆուտբոլային ակումբը։

–Արդյոք կրկին կդառնա՞մ «Միլան»–ի  նախագահ։  Իհա՛րկե այո,–հայտարարել է նախկին վարչապետը։

Բեռլուսկոնին թողել է ֆուտբոլային ակումբի նախագահի պաշտոնը  2008–ին, երբ  դարձավ Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ։ Նա «Միլան»–ի նախագահ է եղել 1986-2004թթ. և 2006-2008թթ։

–Ես նախագահ եմ, ում օրոք հաղթել ենք ամենաշատ մրցանակները ֆուտբոլում։  Ինձանից հետո երկրորդը Բեռնաբեուն է (Սանտյագո Բեռնաբեուն՝ Մադրիդի «Ռեալ»–ի նախագահը 1943-1978թթ.), ով իմ շահած մրցանակների կիսով չափ հաղթանակներ ունի,– հպարտությամբ նշել է Բեռլուսկոնին։

Այս խորագրի վերջին նյութերը