«Հայպետհիդրոմետ». «Այս տարվա ձմռանը կլինի միջին սառնության եղանակ»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԻՆ «Հայպետհիդրոմետ» օպերատիվ օդերևութաբանական կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը նշել է, թե արտառոց երևույթ չէ, որ աշնանը դիտվեց նորմայից համեմատաբար ցածր եղանակ։
Նրա խոսքերով՝ այս տարվա ձմռանը կդիտվի միջին սառնության եղանակ, իսկ առաջիկա հինգ օրերի ընթացքում մայրաքաղաքում տեղումներ ձյան տեսքով չեն սպասվում:
Դեկտեմբերի 4-ից եղանակը մայրաքաղաքում կտաքանա՝ հասնելով մինչև +7 աստիճանի, իսկ նվազագույնը կլինի -3–ից մինչև -4 աստիճան ցուրտ: Նրա խոսքերով՝ տարվա ընթացքում կդիտվեն տեղումների բացասական շեղումներ, սակայն ձյան առավելագույն խորությունը կկազմի 24 մմ:
–Մոտ օրերին սպասվում է առավելագույնը +7 աստիճան: Լեռնային շրջաններում ջերմաստիճանը կլինի -2+2,–ասել է նա: