Լրահոս

22.10.2024 10:05


Երևանում տղամարդը 21-ամյա աղջկան գրել է, որ եթե 100 հազար դրամ պարտքը չտա, պետք է uեռահարաբերություն ունենա

Երևանում տղամարդը 21-ամյա աղջկան գրել է, որ եթե 100 հազար դրամ պարտքը չտա, պետք է uեռահարաբերություն ունենա

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 14-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 21-ամյա Ս․ Հ․-ն և հայտնել, որ հոկտեմբերի 13-ին իր ծանոթ Գագիկ Ա․-ն տելեգրամ հավելվածի միջոցով հաղորդագրություն է ուղարկել, որ իրեն պարտք եղած 100 հազար դրամը ժամանակին չվերադարձնելու դեպքում պետք է իր հետ սեռական հարաբերություն ունենա:

Նշված հասցե են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Քարամյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։

Այս խորագրի վերջին նյութերը