Արտաքին ուժերը վաղուց են Վրաստանին պատրաստում պատերազմի. «Վրացական երազանք»
Արտաքին ուժերը վաղուց են նախապատրաստում Վրաստանը պատերազմի, և նախկին վարչապետ Գախարիան այդ ծրագրի մի մասն էր:
Դրա մասին «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին։
«Ինչո՞ւ 2021 թվականին վարչապետն այդքան արագ հրաժարական տվեց. Իհարկե [կապ կար]։ Նրանք սպասում էին հենց այս իրադարձություններին, որպեսզի Վրաստանը պատրաստվեր պատերազմի մեջ ընդգրկվելու։ Նա գիտեր, որ «Վրացական երազանքը» չի պայքարելու, նա գիտեր դա և ինչ-որ կերպ ցանկանում էր կանխել «Վրացական երազանքը»»,-ըստ NGnewsgeorgia-ի՝ ասել է Իվանիշվիլին։
Ըտս նրա՝ իր հրաժարականի պաշտոնական վարկածը «հեքիաթ էր»։
«Այդ սրիկա [Գիորգի Գախարիան] և նրա կողքին կանգնածները, իհարկե, դատվելու են։ Իհարկե, մենք սևով՝ սպիտակին կապացուցենք այն ամենը, ինչ նա արեց, ինչու արեց, և ինչպես օգնեց ղեկավարել «Ազգային շարժումը» և դեռ օգնում է, որքան լավ էր գիտակցում, որ հենց հաջորդ օրը Վրաստանը պետք է ներգրավվելու է պատերազմին։
Դատարանի մակարդակով մենք բոլոր փաստաթղթերն ունենք: Իհարկե, նրանք պետք է խստագույնս պատժվեն՝ նա և իր կուսակցության անդամները։ Ես էլ ավելի եմ բարկացած նրանց վրա: Նրանց մեծ մասը «Վրացական երազանքի» անդամներ էին և խորհրդարան մտան մեր մանդատներով։ Երբ այսօր հիմարներին են ներառում ու մեկը մյուսի հետևից կրկնում «Ազգային շարժման» նարատիվը, իսկ երբեմն էլ անում են վատթարագույնը, անշուշտ, նրանք արժանի են խիստ պատժի և, հավատացեք, կստանան այդ պատիժը»,-նշել է Իվանիշվիլին։

Աղբյուրը՝ news.am