Լրահոս

21.10.2024 19:10


Ինքնավթարի հետևանքով 32-ամյա կինը հիվանդանոցում մահացել է, այդպես էլ գիտակցության չգալով

Ինքնավթարի հետևանքով 32-ամյա կինը հիվանդանոցում մահացել է, այդպես էլ գիտակցության չգալով

Աշտարակ-Երևան ավտոճանապարհի Պռոշյան գյուղի հատվածում hոկտեմբերի 19-ին, ժամը 22.30-ի սահմաններում,Երևանի բնակիչ, 32-ամյա Մարիամ Մ.-ն իր վարած «Շեվրոլե» մակնիշի մեքենայով դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել գովազդային վահանակի սյանը, ինչի հետևանքով ինքը` ծայրահեղ ծանր վիճակում և հասակակից ուղևորը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունից հայտնում են, որ առավոտյան հիվանդանոցից հայտնել են, որ վարորդը գիտակցության չգալով մահացել է: Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը