Լրահոս

30.11.2011 15:07


ՌԴ–ն ճանաչել է Հարավային Օսիայի ընտրությունների անվավերությունը

ՌԴ–ն ճանաչել է Հարավային Օսիայի ընտրությունների անվավերությունը

ՌԴ ԱԳՆ–ն կոչ է արել Հարավային Օսիայի հասարակական–քաղաքական բոլոր կազմակերպություններին հարգել երկրի Գերագույն դատարանի որոշումը ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ–ի պաշտոնական կայքը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ռուսաստանը հանդես է գալիս Հարավային Օսիայում «հանգիստ և կայուն իրավիճակի» պահպանման օգտին  և կողմ է, որ գործողությունները զարգանան «բացառապես իրավական դաշտի շրջանակներում»։

Հիշեցնենք, որ նախագահի թեկնածու Ալլա Ջիոևան այսօր, անտեսելով Գերագույն դատարանի՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու որոշումը, իրեն նախագահ էր հռչակել։

Նոյեմբերի 29-ին Հարավային Օսիայի Գերագույն դատարանը որոշում էր կայացրել արձանագրված խախտումների պատճառով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքներն ու զրկել Ջիոևային կայանալիք նոր ընտրություններին թեկնածու լինելու իրավունքից։

Այս խորագրի վերջին նյութերը