Լրահոս

20.10.2024 09:43


Հայաստանի որոշ հատվածներում ձյուն կգա. եղանակի տեսություն

Հայաստանի որոշ հատվածներում ձյուն կգա. եղանակի տեսություն

Այսօր և առաջիկա օրերին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում` ձյան տեսքով: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Հոկտեմբերի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

«Օդի ջերմաստիճանը (հատկապես գիշերային ժամերին) աստիճանաբար կնվազի ևս 4-6 աստիճանով»,–ասված է հաղորդագրությունում։

Երևանում կարճատև անձրև է սպասվում ցերեկային ժամերին։

Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 13-15, գիշերը` 2-4 աստիճան տաքության սահմաններում։

Այս խորագրի վերջին նյութերը