Աշխարհ

19.10.2024 21:05


20 սմ երկարությամբ արարածն իր քաշից 10 անգամ մեծ սնունդ է կուլ տալիս

20 սմ երկարությամբ արարածն իր քաշից 10 անգամ մեծ սնունդ է կուլ տալիս

Օվկիանոսի խորքում կյանքն աներևակայելի դժվար է. ցուրտ է, ճնշումն ահռելի է, և արևի ճառագայթները չեն հասնում այստեղ: Այն, ինչն էլ ավելի է դժվարացնում անդունդի բնակիչների կյանքը, սննդի բացակայությունն է, և լույսի չնչին քանակությունը, որն արտահոսում է առաջին մի քանի հարյուր մետրից այն կողմ, չափազանց աղոտ է՝ ֆոտոսինթեզն ապահովելու համար, գրում է Science Focus-ը:

Օվկիանոսի կիսախավար գոտում շատ վայրերում նոր սնունդ չի արտադրվում, և կենդանիները պետք է ապավինեն օվկիանոսի մակերևույթից թափվող օրգանական նյութերին կամ որսի դուրս գան միմյանց դեմ, նշում է կայքը: Գիտնականների կարծիքով, օվկիանոսի ամենահետաքրքիր կենդանատեսակների մեծ մասն ապրում է օվկիանոսի կիսախավար գոտում, և մենք դեռ շատ քիչ բան գիտենք նրանցից շատերի մասին: Օրինակ՝ սև գնդիկավոր ձուկը, որը հայտնի է նաև որպես կլլող ձուկ (Chiasmodon niger):

Համեմատած այլ խորջրյա ձկների հետ, ինչպիսին են օրինակ կարթորսը կամ հավալուսնաձուկը, սև կլլողներն այնքան էլ տարօրինակ չեն թվում: Չափահասները համեմատաբար փոքր են՝ նրանց երկարությունը հասնում է մոտ 15-20 սանտիմետրի։ Եթե ​​նրանք չի հաջողվում ճաշել, նրանք նմանվում են լղար սարդինի: Բայց եթե նրանց հաջողվի ուտելիք գտնել, պարզ է դառնում, ինչու են նրանց այդպես անվանում։

Հայտնի է, որ սև կլլողները կարող են լայն բացել իրենց ծնոտները և աներևակայելի առաձգական ստամոքս ունեն, որոնք կարող են ընդարձակվել այն աստիճան, որ նրանց շուրջ մաշկը կիսաթափանցիկ է դառնում: Նրանց կոնքի լողակները սերտաճած չեն, ուստի նրանց ստամոքսը կարող է ուռչել և հասնել հսկայական չափերի: Սա նշանակում է, որ սև կլլողի աչքերը հաստատ իրենց որովայնից մեծ չեն, և նրանք կարող են գործնականում առանց ծամելու՝ կուլ տալ այն ամենն, ինչ գտնում են։

Օրինակ, հայտնի է, որ այս տեսակի ներկայացուցիչները կարողանում են կուլ տալ իրենցից երկու անգամ մեծ և իրենց քաշից 10 անգամ ավելի ծանր ձուկ: Որպեսզի պատկերացնենք, սա համարժեք է նրան, որ միջին վիճակագրական մարդը կարող է մի նստելով 300-400 հատ բուրգեր խժռել:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը