Աշխարհ

19.10.2024 20:25


Բացահայտվել է հավի և ձվի մասին հնագույն հանելուկը

Բացահայտվել է հավի և ձվի մասին հնագույն հանելուկը

Հազարավոր տարիներ շարունակ հարցը, թե որն է եղել առաջինը՝ հա՞վը, թե՞ ձուն, մարդկության ամենամեծ առեղծվածներից մեկն էր: Ձվի համաշխարհային օրը գիտնականները դարձյալ վերանայել են այս երկընտրանքը և ըստ երևույթին, անսպասելի պատասխան են գտել:

Ինչպես նշում է Daily Mai-ը, էվոլյուցիոն փորձագետների կարծիքով, ձուն իբրև կենսաձև գոյություն է ունեցել միլիոնավոր տարիներ առաջ, հավերի հայտնվելուց շատ առաջ: Հետազոտությունները ցույց են տալիս, որ առաջին ձվերը հայտնվել են 600 միլիոն տարի առաջ, երբ դրանք ածել են մեդուզաների և որդերի նման պարզ ծովային օրգանիզմները, գրում է Planet Today-ը։ Այդ ձվերը ժամանակակից ձվերին ոչնչով նման չէին. դրանք լողում էին օվկիանոսներում ՝ հիշեցնելով կաթնագույն ամպեր, ասում է կենդանաբան Ջյուլս Հաուարդը:

Բայց մի շտապեք եզրակացություններ անել: Ֆլինդերսի համալսարանի հնէաբան Էլեն Մեյթերը նշում է, որ հարցը դառնում է ավելի բարդ, երբ խոսքը վերաբերում է հավի ձվերին: Առաջին իսկական հավը հայտնվել է մոտ 3500 տարի առաջ՝ վայրի թռչունների ընտանիացման արդյունքում։ Գիտնականների կարծիքով՝ առաջին «իսկական» հավի ձուն իսկական հավն է ածել։

Այսպիսով, ի՞նչն է եղել առաջինը: Եթե ​​խոսքը ձվի մասին է՝ որպես այդպիսին, ապա, իհարկե, ձուն։ Սակայն եթե քննենք հավի ձուն, ուրեմն առաջնահերթությունը մնում է հավին, քանի որ հավի առաջին ձուն հայտնվել է հավի լույս աշխարհ գալուն պես։

Այսպիսով, վերջնական պատասխանը կախված է նրանից, թե ինչպես եք հարցադրումն անում:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը