Ականջներդ լվա՛, հայվան և այլն. Նիկոյանին ջղայնացրել են
ԱԺ արտահերթ նստաշրջանն ավարտելու համար խորհրդարանի նախագահի պաշտոնակատ Սամվել Նիկոյանը բոլոր պատգամավորներին հրավիրել է նիստերի դահլիճ՝ քվեարկությունն ապահովելու համար։
Սակայն, կրքերը բավակին թեժ են եղել։ Սամվել Նիկոյանը երկու անգամ ձայնի իրավունք է տվել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին, սակայն նա զրուցելիս է եղել ՀՅԴ–ական Արծվիկ Մինասյանի հետ և չի լսել։ Իսկ երբ Սամվել Նիկոյանը հանել է Ա. Մարտիրոսյանի հարց տալու իրավունքը՝ վերջինը վրդովվել է և բողոքել, որ Նիկոյանի խոսափողն անջատած է եղել։
–Խոսափողը միացրած էր, գնա՛ ականջներդ լվա՛,–վրդովված բղավել է Սամվել Նիկոյանը։
Այս միջադեպից հետո Ա. Մարտիրոսյանը ամբիոնին է մոտեցել ելույթի համար։ Սակայն, այստեղ էլ հանկարծակի սկսել է բղավել ՀՀԿ–ական պատգամավոր Առաքել Մովիսիյանը(Շմայս)։
–Քո նման հայվանին լսելու համար չեմ եկել,–նա սկսել է վիրավորել Արմեն Մարտիրոսյանին։
–Հայվանն էլ ես, հանգի՛ստ խոսա, էդ ի՞նչ ձև ես խոսում,–ամբիոնից ի պատասխան բղավել է «Ժառանգության» պատգամավորը և թուղթը ջղայնացած թափահարելով ելույթն ընդհատել ու հեռացել՝ Սամվել Նիկոյանից պահանջելով կարգի հրավիրել իր գործընկերներին։
Այնուհետև ամբիոնին է մոտեցել «Ժառանգություն» խմբացության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը և ԱԺ նախագահի պաշտոնակատարից պահանջել հստակ կողմնորոշել բոլորին՝ սա աշխատանքի վայր է, թե՞ ինչ։
–Դասեր մի տվե՛ք,–պահանջել է Ս. Նիկոյանը։
Իրավիճակը մի փոքր հանդարտվել է, երբ Նիկոյանի խոսափողն է փչացել և բոլորը սկսել են ծիծաղել։
Կից ներկայացնում ենք տեսանյութը։

Իրավիճակը մի փոքր հանդարտվել է, երբ Նիկոյանի խոսափողն է փչացել և բոլորը սկսել են ծիծաղել։ Կից ներկայացնում ենք տեսանյութը։7or.am