Այսօր ամերիկացի գրող, լրագրող և հասարակական գործիչ Մարկ Տվենի ծննդյան օրն է: Մարկ Տվենը, նույն ինքը` Սեմուել Լենգհորն Կլեմենսը, ծնվել է 1835թ. նոյեմեբերի 30-ին, Ֆլորիդայի Միսսուրի նահանգում՝ Միսիսիպի գետի ափին:
Նրա ստեղծագործությունը ներառում է բազմաթիվ ժանրեր` հումոր, երգիծանք, փիլիսոփայական ֆանտաստիկա, հրապարակախոսություն և այլն:
Աշխարհին առավել հայտնի ստեղծագործություններից են «Թոմ Սոյերի արկածները», «Հեքլբերրի Ֆիննի արկածները», «Արքայազնը և աղքատը»։
Նրա ամենահաջողված գրքերը մինչ օրս բազմահազար ընթերցողների են նվաճել: Մարկ Տվենը մահացել է 1910թ. ապրիլի 21-ին Ռեդինգում (Կոնեկտիկուտի նահանգ) և թաղվել է Էլմայրում (Նյու-Յորքի նահանգ):
Աշխարհի խոշորագույն «Google» որոնողական համակարգը նույնպես նշում է Մարկ Տվենի ծննդյան տարեդարձը՝ իր տարբերանշանը փոխելով տոնականի: «Google»–ի տարբերանշանում այժմ պատկերված է հատված Տվենի ամենահայտնի ստեղծագործությունից՝ «Թոմ Սոյերից»:
Աշխարհը տոնում է Մարկ Տվենի տարեդարձը