Երևանում «Porsche Cayenne»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել ոստիկանության ծառայողի
Հոկտեմբերի 16-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19:20-ի սահմաններում, «Porsche Cayenne» մակնիշի «90 YV 909» համարանիշի ավտոմեքենան Կորյուն և Չարենց փողոցների հատման վայրում՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության վարչական շենքի հարևանությամբ, հետիոտնի համար նախատեսված անցման վրա, վրաերթի է ենթարկել հետիոտնին։
Վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դեպքի վայրում «Porsche Cayenne»-ի մեջ գտնվող 2 քաղաքացի ասում էին, որ վարորդներն իրենք են եղել։ Նրանք Երևանի բնակիչներ 52-ամյա Աշոտ Խաչատրյանն ու 37-ամյա Արմեն Հովակիմյանն են:Վերջիններս վարորդական իրավունքի վկայական չեն ունեցել, ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են ոչ սթափ, ավտոմեքենայի ապակիներն էլ եղել են մգացված։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վրաերթի ենթարկվածը ոստիկանության ծառայող է, ում ինքնությունը նույնպես պարզվում է։
Երևանում «Porsche Cayenne»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել ոստիկանության ծառայողի
Հոկտեմբերի 16-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19:20-ի սահմաններում, «Porsche Cayenne» մակնիշի «90 YV 909» համարանիշի ավտոմեքենան Կորյուն և Չարենց փողոցների հատման վայրում՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության վարչական շենքի հարևանությամբ, հետիոտնի համար նախատեսված անցման վրա, վրաերթի է ենթարկել հետիոտնին։
Վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դեպքի վայրում «Porsche Cayenne»-ի մեջ գտնվող 2 քաղաքացի ասում էին, որ վարորդներն իրենք են եղել։ Նրանք Երևանի բնակիչներ 52-ամյա Աշոտ Խաչատրյանն ու 37-ամյա Արմեն Հովակիմյանն են: Վերջիններս վարորդական իրավունքի վկայական չեն ունեցել, ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են ոչ սթափ, ավտոմեքենայի ապակիներն էլ եղել են մգացված։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վրաերթի ենթարկվածը ոստիկանության ծառայող է, ում ինքնությունը նույնպես պարզվում է։