ԱԺ–ում քվորում չէր ապահովվում. պատգամավորները քվեարկում էին միմյանց փոխարեն
Քիչ առաջ մեկնարկած ԱԺ նիստում պատգամավորների գրանցումը երկու անգամ տապալվել է։ Նախ, առաջին դեպքում քվեարկությունն ընդհատվել է, իսկ երկրորդ դեպքում գրանցված պատգամավորների թվաքանակը չի բավականացրել քվորում ապահովելու համար։ ԱԺ նախագահի պաշտոնակատար Սամվել Նիկոյանն առաջարկել է գրանցման քարտերը հանել և նորից տեղադրել համակարգիչներում։
Արդեն երրորդ անգամ կազմակերպված քվեարկության ժամանակ գրանցվել է 77 պատգամավոր։
«Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը պնդել է, որ դահլիճում ներկա է 67 պատգամավոր, բայց գրանցվել են՝ 77–ը։
Քվորում ապահովելու համար անհրաժեշտ է, որ գրանցվի 66 պատգամավոր։

7or.am