Լրահոս

30.11.2011 11:40


Թեհրանում դիվանագիտական շենքերի վրա հարձակումներից հետո Մեծ Բրիտանիան պատասխան քայլեր է ձեռնարկելու

Թեհրանում դիվանագիտական շենքերի վրա հարձակումներից հետո Մեծ Բրիտանիան պատասխան քայլեր է ձեռնարկելու

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը Թեհրանում իր երկրի դիվանագիտական ներկայացուցչությունների վրա կատարված հարձակումներն անվանել է «վրդովեցնող ու աններելի» գործողություն և Իրանի Իսլամական Հանրապետությանը կոչ է արել մեղավորներին դատարանին հանձնել։

«Իրանական իշխանության անկարողությունը՝ պաշտպանել բրիտանացի աշխատակիցներին և բրիտանական սեփականությունը, խայտառակություն է... Իրանական կառավարությունը պետք է հասկանա, որ մեր աշխատակիցների անվտանգության ապահովման անկարողությունը լուրջ հետևանքներ է առաջացնելու։ Մոտ օրերս մենք կքննարկենք այն հարցը, թե ինչ պատասխան միջոցներ են ձեռնարկվելու»,–հայտարարել է Քեմերոնը։

Միացյալ Թագավորության արտաքին գերատեսչության ղեկավար Ուիլյամ Հեյգն էլ հայտարարել է, թե աշխատակիցների գտնվելու վայրի մասին միշտ չէ, որ ճիշտ տեղեկություն է հասել։ Ընդ որում, նա հերքել է վեց աշխատակիցների գերի վերցնելու մասին ավելի վաղ ստացված հաղորդագրությունները։

Այս խորագրի վերջին նյութերը