Ալլա Պուգաչովան սրտանոթային խնդիրների պատճառով կրկին հիվանդանոց է ընկել
Ռուսական էստրադայի աստղ, երգչուհի Ալլա Պուգաչովան սրտի հետ կապված խնդիրների պատճառով հիվանդանոց է ընկել։ Նա ստիպված է եղել կրկին դիմել Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության կենտրոն, որտեղ անցած տարվա դեկտեմբերին սրտի վիրահատություն էր տարել։
Ինչպես հայտնում է «purepeople.ru» կայքը, երգչուհին սրտի շրջանում ցավեր զգալով` կիրակի առավոտյան տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ բժիշկները հետազոտություններ են կատարել, և Փառք Աստծո՝ ոչ մի լուրջ բան չի հայտնաբերվել։ Սակայն զննման գործընթացը բավական բարդ է, և Ալլա Պուգաչովան այդ ամենից հետո ստիպված է եղել մի ամբողջ օր մնալ հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ։ Այսօր երգչուհին արդեն վերադրձել է տուն։