Ռուսաստանի ընդդիմության առաջնորդներին հրավիրել են ոստիկանություն
«Կոմերսանտ» պարբերականը գրում է, որ ՌԴ ոստիկանության հանրային անվտանգության վարչության պետ Վյաչեսլավ Կոզլովը դեկտեմբերի 1–ին իր մոտ է հրավիրել այդ երկրի ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներին։ Թերթի տեղեկություններով՝ Կոզլովը նրանց հետ զրուցելու է դեկտեմբերի 4–ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների շուրջ քննարկումների համար։
«Կարծում եմ՝ պետք է վախեցնեն»,–ենթադրել է «Այլ Ռուսաստան» կուսակցության առաջնորդը։
Ընտրությունների օրն ընդդիմությունը ծրագրում է Մոսկվայում բողոքի մի շարք գործողություններ իրականացնել։ Դանցից ոչ մեկն արտոնված չէ։ Ոստիկանությունը խոստացել է ցրել չարտոնված այդ ցույցերը։