Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը հարձակման է ենթարկվել. Թեհրանը սա «անթույլատրելի» է որակել
Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան առջև արմատական տրամադրված մի խումբ երիտասարդներ բողոքի գործողություն են անցկացրել, որը, սակայն, վերաճել է մայրաքաղաքի տարբեր մասերում տեղակայված բրիտանական դիվանագիտական շենքերի վրա հարձակումների։ Ըստ իրանական լրատվամիջոցների՝ շենքերից մեկում 6 մարդու գերի են վերցրել, սակայն հետո նրանց ազատ են արձակել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Իրանի ԱԳՆ–ն արձագանքել է այս միջադեպին՝ նշելով, թե ցավում է, որ այդ գործողությունները վերածվել են հարձակումների։ Թեհրանն այդ գործողություններն «անթույլատրելի» է որակել։
«Մենք ընդունում ենք և պատրաստ ենք միջազգային իրավունքին համապատասխան ապահովել դիվանագիտական օբյեկտների ու դիվանագետների անվտանգությունն ու անձեռնմխելիությունը»,–նշվում է ԱԳՆ–ի տարածած հայտարարության մեջ։
Արևմտյան որոշ լրատվամիջոցներ իրենց հերթին տեղեկատվություն են տարածել, թե այդ հարձակումների ժամանակ այրվել է բրիտանական դրոշը, իսկ դիվանագիտական շենքերից գողացվել են որոշ գաղտնի փաստաթղթեր։
Հիշեցնենք, որ Իրանի ու Մեծ Բրիտանիայի հարաբերությունները վերջերս բավական սրվել են։ Իրանը վռնդել բրիտանական դեսպանին՝ այդպիսով իջեցնելով դիվանագիտական հարաբերությունների մակարդակը այդ երկրի հետ։ Ավելի վաղ, ինչպես հայտնի է, հրապարակվել էր ՄԱԳԱՏԷ–ի զեկույցը, որտեղ Իրանը մեղադրվում էր միջուկային զենքի ստեղծման ծրագիր ունենալու համար։ Դրան հետևեց Իրանի դեմ արևմտյան երկրների, այդ թվում նաև Մեծ Բրիտանիայի կողմից կիրառվող պատժամիջոցների խստացումը։