Ապրելու համար աշխարհի լավագույն քաղաքը Վիեննան է, ամենավատը՝ Բաղդադը
«Mercer» ընկերությունն ուսումնասիրել է, թե որ քաղաքում կյանքն ինչ մակարդակի վրա է, ըստ այդմ վարկանշային աղուսյակ կազմել։
Ապրելու համար ամանլավ քաղաքը համարվում է Վիեննան։
Ավստրիայի մայրաքաղաքն առաջին տեղն է զբաղեցրել՝ դառնալով կյանքի ամենաբարձր մակարդակ ունեցող քաղաք։ Երկրորդ տեղում շվեյցարական Ցյուրիխն է, երրորդը՝ Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքը։
«Mercer»–ի վարկանշային աղուսյակում Մոսկվան ու Սանկտ–Պետերբուրգը զբաղեցրել են 163–րդ և 165–րդ տեղերը։ Իսկ ավելի անվտանգ քաղաքների վարկանշային ցուցակում, որն առանձին է կազմվել, Մոսկվան ավելի ներքևում է՝ 199–րդ տեղում։
Ապրելու համար ամենավատ քաղաքը համարվում է Բաղդադը, որը վարկանշային ցուցակում 221–րդն է։ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին 215–րդ տեղում է։
Հատկանշական է, որ վարկանշային ցուցակում ընդհանրապես բացակայում են Հայաստանի քաղաքները։
Վարկանշային ցուցակը կազմել է ըստ քաղաքների ենթակառուցվածնքերի զարգացվածության, սոցիալական և բժշկական հիմնադրմների առկայության, ինչպես նաև այնտեղ լավ վարձատրվող աշխատանք գտնելու հնարավորության։ Բացի դա, հաշվի է առնվել քաղաքական և սոցիալական կայունությունը։