Կարծիք

12.10.2024 16:45


«Ասեք-չանենք, չասեք-կանենք». քաղաքային իշխանությունը գործում է ընդդեմ քաղաքացու (տեսանյութ)

«Ասեք-չանենք, չասեք-կանենք». քաղաքային իշխանությունը գործում է ընդդեմ քաղաքացու (տեսանյութ)

Այսօր առավոտյան Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությանն էին ահազանգել Վարդանանց 10 հասցեի բնակիչները։ «Մայր Հայաստանի» գործընկերներիս հետ արձագանքելով ահազանգին՝ անմիջապես այցելեցինք նշված հասցե։

Պարզվեց, որ բակում շինարարական մի կազմակերպություն քանդել էր վերջին տարիներին կառուցված և նորմալ վիճակում գտնվող խաղահրապարակի կարուսելները՝ իբր, բակը բարեկարգելու նպատակով։ Բնակիչների խոսքով՝ այդ «բարեկարգմամբ» խաղահրապարակը փոքրացնում են, որպեսզի այլ մեկի «տարածքը» մեծացնեն։ Բանն այն է, որ ինչպես բնակիչները պատմեցին, երկու տարի առաջ նույն բակում ապօրինի շինթույլտվություն է տրվել ինչ-որ մեկին, դրա մասին բնակիչները տեղյակ չեն եղել, և արդյունքում իրենց քթի տակ բավական մեծ խանութ է կառուցվել։ Նրանք նաև կասկած ունեն, որ վաղն այն կարող է վերածվել ավելի մեծ շինության, ինչն էլ հիմա փորձում են կանխել։

Բացի այդ, խաղահրապարակը նախապես որոշել էին սեփական միջոցներով բարեկարգել, և այդ մասին տեղեկացրել էին քաղաքապետարանի համապատասխան վարչությանը, սակայն քաղաքային իշխանությունը հերթական անգամ մսխում է պետական միջոցները և այստեղ կասկածելի շահեր է սպասարկում։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներով այսօր կանխեցինք քանդման աշխատանքները, իսկ երկուշաբթի օրը համապատասխան փաստաթղթերին ծանոթանալուց հետո հետագա գործողությունները պետք է համաձայնեցվեն բնակիչների հետ։ Այս հարցում մենք հետևողական ենք լինելու։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սուսաննա Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը