Իսլանդիայի խորհրդարանը ճանաչել է Պաղեստինը 1967թ. սահմաններով։ Այս մասին հայտարարել է Պաղեստինի ինքնավարության արտգործնախարար Ռիադ ալ–Մալկին։
Պաղեստինի ազգային ինքնավարության արտաքին գերատեսչության ղեկավարն իր հայտարարության մեջ ասել է, որ Իսլանդիայի խորհրդարանում քվեարկությունն անցել է միաձայն՝ 38 կողմ ձայներով։
Ալ–Մալկին բարձր է գնահատել է իսլանդական խորհրդարանի որոշումը և նշել, որ մտադիր է այցելել Իսլանդիա` երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու նպատակով։
2011թ. սեպտեմբերին Պաղեստինի ինքնավարությունը ՄԱԿ–ին լիիրավ անդամագրվելու հայտ է ներկայացրել։ Սակայն այդ քայլին կտրականապես դեմ են կանգնել Իսրայելն ու Միացյալ Նահանգները։
Ներկայումս Պաղեստինի պետականությունը ճանաչում է 131 երկիր, այսինքն՝ ՄԱԿ–ի անդամ 193 պետությունների ավելի քան երկու երրորդը։
Իսլանդիան ճանաչել է Պաղեստինի պետականությունը