Արագածոտնում 3-ամյա աղջնակը ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հոկտեմբերի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Ձախ վերին վերջույթի հատկապես բազկի առաջնային երեսի 2-րդ, 3-րդ աստիճանի ջերմային այրվածք, այտի 2-րդ աստիճանի ջերմային այրվածք» ախտորոշմամբ ծնողների կողմից «Ծաղկահովիտ» ամբուլատոր կենտրոն է տեղափոխվել Արագածոտնի մարզի բնակիչ 3-ամյա Ա․ Թ․-ն, հաղորդում է Shamshyan.com-ը:
Արդեն հիվանդանոցում երեխայի մայրը հայտնել է, որ աղջնակը ջերմային այրվածքները ստացել է իրենց տանը՝ ժամը 19։50-ի սահմաններում, պատահաբար վառարանի վրա գտնվող տաք ջրով լցված կաթսային դիպչելու և կաթսայում եղած ջուրը իր վրա լցվելու հետևանքով:
Դեպքի փաստով ոստիկանության Արագածի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին: