Աշխարհ

09.10.2024 11:05


Երգիչ Մելքոն Վարդանովը «Ну-ка, все вместе!» հանրաճանաչ նախագծի կիսաեզրափակչում է (տեսանյութ)

Երգիչ Մելքոն Վարդանովը «Ну-ка, все вместе!» հանրաճանաչ նախագծի կիսաեզրափակչում է (տեսանյութ)

ՌԴ Արմավիր քաղաքից վոկալիստ Մելքոն Վարդանովը դարձել է «Ну-ка, все вместе!» կիսաեզրափակչի մասնակից՝ կատարելով Սադո Նովոսադովիչի «Ռոմանս»-ը:

Ըստ շոուի կանոնների՝ իրենց երգի կատարման ընթացքում մասնակիցները պետք է ցուցադրեն ձայնի հնարավորությունները, գեղարվեստական տաղանդը և ոտքի հանել հեռուստանախագծի ժյուրիի բոլոր՝ 100 անդամներին։ Արդյունքում, արմավիրցի վոկալիստը հավաքել է 95 ձայն և ընդգրկվել ծրագրի ուժեղագույն մասնակիցների եռյակում:

Նախագծի պայմանների համաձայն՝ կիսաեզրափակչի ուղեգրերը միայն երկուսն են, այդ պատճառով Մելքոն Վարդանովը կրկին վոկալ մենամարտում մրցել է սուրգուտցի մասնակից Աննա Կոլեսնիկովայի հետ։ Այս անգամ երգիչը կատարել է Սելին Դիոնի ստեղծագործությունն անգլերենով, սակայն ժյուրիի 10 անդամները նախընտրել են մնալ իրենց տեղերում՝ արմավիրցուն զրկելով կիսաեզրափակչի ուղեգրից:

Մելքոն Վարդանովի օգտին հանդես է եկել շոուի հաղորդավար Սերգեյ Լազարևը՝ ժյուրիին մեղադրելով փորձաքննության բացակայության մեջ։

Լազարևը հայտարարել է, որ Վարդանովը կշարունակի մասնակցել «Ну-ка, все вместе!» նախագծին և կպայքարի գլխավոր մրցանակի համար։

Աղբյուրը՝ alphanews.am

Այս խորագրի վերջին նյութերը