Բժշկական փորձաքննություն անցկացնող մասնագետները նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկին խելագար են ճանաչել։ Այս մասին հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը։
Ինչպես հաղորդում է «VG» պարբերականը, հոգեբանական փորձաքննության արդյունքները տրամադրվել են դատարանին։ Մասնագետները Բրեյվիկի հետ 13 զրույց են ունեցել։ Պարզվել է, որ նա 4 տարեկանում սեռական բռնության է ենթարկվել, որի պատճառով հոգեբանը խորհուրդ է տվել նրան հանձնել խնամակալ ընտանիքի:
Եթե դատարանը հաստատի փորձագետների եզրակացությունը, մեղադրյալին չեն կարող բանտարկել, և Բրեյվիկը հարկադրական բուժում կանցնի։ Այնուամենայնիվ, «VG» պարբերականը նշում է, որ, անկախ դատարանի վճռից, Բրեյվիկին կդատապարտեն ինչպես սովորական հանցագործի։
Նորվեգացին մեղադրվում է 2011թ. հունիսի 22–ին Նորվեգիայում կազմակերպած երկու ահաբեկչությունների համար։ Սկզբում նա ռումբ էր պայթեցրել Օսլոյի կառավարական թաղամասում, իսկ հետո ուղևորվել Ուտոյա կղզի, որտեղ գտնվում էր Նորվեգիայի Աշխատավորական կուսակցության երիտասարդական ճամբարը, և կրակ բացել նրանց վրա։ Երկու ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 77 մարդ։
Բրեյվիկին խելագար են ճանաչել