Լրահոս

29.11.2011 16:46


Ստորագրվել են հայ–վրացական մի շարք համաձայնագրեր

Ստորագրվել են հայ–վրացական մի շարք համաձայնագրեր

Ինչպես հայտնի է, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է Վրաստան։ Միխայիլ Սահակաշվիլիի հետ ունեցած առանձնազրույցից հետո ստորագրվել են մի շարք փաստաթղթեր:

Ստորագրվել է «Վրաստանի ՆԳՆ-ի և Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) միջև սահմանափակ համագործակցության մասին» համաձայնագիրը, ինչպես նաև համաձայնագիր Հայաստանի ու Վրաստանի սպորտի և երիտասարդության նախարարությունների միջև երիտասարդությանն առնչվող հարցերի կապակցությամբ:

Համաձայնագիր է ստորագրվել Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև «ստանդարտացման, մետրոլոգիայի և համապատասխանությունների ոլորտներում համագործակցության վերաբերյալ», ինչպես նաև արձանագրություն Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև:

Հայկական կողմից փաստաթղթերը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ու ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, վրացական կողմից՝ էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Վերա Կոբալիան, արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն և ՆԳՆ փոխնախարար Զազա Գոգավան:

Այս խորագրի վերջին նյութերը