Լրահոս

29.11.2011 16:31


Սահակաշվիլի. «Հայ–վրացական սահմանային անցակետերն ավելի կպարզեցվեն»

Սահակաշվիլի. «Հայ–վրացական սահմանային անցակետերն ավելի կպարզեցվեն»

Թբիլիսիում արդեն ավարտվեց Սերժ Սարգսյան–Միխայիլ Սահակաշվիլի հանդիպումը։ Հանդիպումից հետո նախագահները հանդես եկան հայտարարութուններով։ Սահակաշվիլին շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին հայ–վրացական հարաբերությունները ներկայիս մակարդակին հասցնելու համար։

Նա ներկայացրել է տվյալներ, որոնց համաձայն՝ վերջին տարում հայ–վրացական սահմանը 600 հազար ՀՀ քաղաքացի է հատել։

«Ավելի կպարզեցնենք մեր սահմանային անցակետերը և նոր անցակետեր կկառուցենք, դրա շնորհիվ քաղաքացիները կստուգվեն միայն մեկ կետում, և հնարավոր է՝ պարտադիր չլինի անգամ մեքենայից դուրս գալը։ Սահմանը կդառնա նույնքան թափանցիկ, որքան ֆրանս-գերմանականն է»,- հայտարարել է Վրաստանի նախագահը։

Նա նշել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև չկա խնդիր, որը լուծել չհաջողվի.

«Բոլոր կոնֆլիկտները կլուծվեն ավելի շուտ, քան պատկերացնում ենք։ Արտաքին ուժերի միջամտությունը միայն կխանգարի»,-հավելել է Սահակաշվիլին։

Այս խորագրի վերջին նյութերը